Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Սկսվեց ոչ-ոքիներով

Սկսվեց ոչ-ոքիներով
04.12.2015 | 02:32

Ֆրանսիայի առաջնության տասնվեցերորդ տուրի մեկնարկային առաջին երեք խաղերն էլ ունեցել են գոլազուրկ հանգուցալուծում: Եթե «Լորիան»-«Նիցցա» դիմակայությունը, այսպես ասած, առաջին եռյակը կազմողների շարքից չէր, ապա «Լիոնից» միավորներ խլած «Նանտը» նրան դուրս մղեց առաջին եռյակից՝ տեղ բացելով «Անժի» համար, որն իր հերթին ամուր կորիզ դարձավ հյուր եկած «Պարի Սեն Ժերմենի» համար: Տևական ժամանակից հետո ֆրանսիական ֆուտբոլի առաջատարը խաղադաշտից հեռացավ առանց գոլի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ