ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայաստանի Զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների

Հայաստանի Զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների
06.12.2015 | 20:31

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր: Կիրառվել է TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք՝ ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից ստացված տեղեկատվության համաձայն` հրետակոծության հետևանքով ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ-ի զինծառայող Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:
«Հակառակ հայկական կողմի` ադրբեջանական կողմը մշտապես դիմում է սադրիչ գործողությունների և ինտենսիվ խախտում է հրադադարի ռեժիմը համապետական նշանակության ժողովրդավարական միջոցառումների անցկացման ժամանակահատվածում, միտումնավոր լարվածություն է ստեղծում սահմանագոտում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների և հանդիպումների նախաշեմին», - ասված է հաղորդագրությունում:
«ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծում: Հակառակորդի որևէ գործողություն անպատասխան չի մնացել և սահմանագոտում իրավիճակը կայունացնելու ու ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ