Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայաստանում ռուսական ավիաբազա է հասել ուղղաթիռների առաջին խմբաքանակը

Հայաստանում ռուսական ավիաբազա է հասել ուղղաթիռների առաջին խմբաքանակը
08.12.2015 | 22:11

ՀՀ-ում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի Էրեբունու ավիաբազա է հասել ուղղաթիռների առաջին խմբաքանակը: Ժամանակակից մարտական հարվածային Մի-24Պ ուղղաթիռների և բանակային ավիացիայի Մի-8ՄՏ յոթ ուղղաթիռները բերվել են Կրասնոդարի մարզի Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից: Մինչև տարեվերջ ուղղաթիռների ևս մի խմբաքանակ կուղարկվի:

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ