Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ի՞նչն եք արտահերթ քննարկում

Ի՞նչն եք արտահերթ քննարկում
15.12.2015 | 20:13

Արդեն երկու օր է՝ խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել, սակայն, դիտարկելով այս երկու օրվա հարցերի բովանդակությունը, դժվար է պատկերացնել, թե ինչու է այդ նախագծերի քննարկումն արտահերթ ռեժիմով կազմակերպվում: Զորօրինակ, ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն կատարելն այդչափ հրատա՞պ է, որ արտահերթ ռեժիմով պետք է քննարկվի:

Ավելին, օրենսդիրները կարծես ժամավաճառությամբ զբաղվեն, այնպիսի նախագծերի համար են երկար, անիմաստ ելույթներ ունենում, անհասկանալի, պարզունակ հարցեր ուղղում, որ մտածում ես, լավ, էս երկրում ընդհանրապե՞ս խնդիր չկա: Իհարկե, այսօր, ի տարբերություն երեկվա, օրն ավելի «ստեղծագործական» էր, պատգամավորներին այցելել էր ասմունքի «մուսան»: Ամբիոնին մոտեցողն իր պարտքն էր համարում մի բան էլ ինքն արտասանել: Իսկ դրա առաջամարտիկը, իհարկե, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր: Վերջինիս բեմադրությունները գուցե սկզբում «դիտարժան» են, բայց երբ ոչինչ չտվող, անհետաքրքիր էպիզոդները հաջորդում են միմյանց ու անընդմեջ, արդեն ձանձրալի է դառնում:
Վերադառնալով արտահերթ նիստի օրակարգին, հարց է ծագում, երբ երկրի սահմաններին լարված իրավիճակ է, տնտեսությունն արագ տեմպերով գահավիժում է անդունդ, այսպիսի՞ օրակարգ պետք է խորհրդարան բերվեր: Հայտնի անեկդոտի հանգով՝ բա հիմա ձեր «թիթեռ նկարելու» ժամանա՞կն է: Կարելի՞ է այսքան անտարբերություն ցուցաբերել սեփական խնդիրների հանդեպ: Այս պատկերը հաշվի առնելով, կարելի է վստահ ասել, որ խորհրդարանում չկա ոչ մի ընդդիմադիր ուժ, չկա նաև սրտացավ իշխանություն: Մարդկանց մի համախումբ է, որտեղ ամեն մեկն իր ապագայով է հետաքրքրված` մոռանալով, որ այդ ապագան հնարավոր է, եթե իրենց ապաշնորհ քաղաքականության արդյունքում այս երկրում գոնե երկու մարդ մնա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ