ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

ԵՄ-ն Հայաստանին 30 միլիոն եվրո է տալիս

ԵՄ-ն Հայաստանին 30 միլիոն եվրո է տալիս
18.12.2015 | 14:10

«Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 30 միլիոն եվրո աջակցության նոր փաթեթի մասին, որը կօգնի Հայաստանին բարելավել քաղաքացիների զբաղվածության հնարավորությունները, ամրապնդել երկրի ֆինանսական կառավարումը և բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացներում»,- ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրությունում։
Չորեքշաբթի օրը հայտարարելով աջակցության նոր փաթեթի մեկնարկը՝ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանն ասել է. «Աջակցության այս նոր փաթեթը մեր արևելյան գործընկերներին թույլ կտա իրականացնել վճռորոշ բարեփոխումներ: Այս լուրը բարի է հատկապես Հայաստանի քաղաքացիների համար, հենց նրանք են լինելու բարեփոխումների անմիջական կրողները՝ թե հանրային ծառայությունների բարելավման և թե աշխատատեղերի հնարավորությունների ավելացման արդյունքում»: «Մասնագիտական որակավորումների բարելավում աշխատատեղերի բարելավման նպատակով» ակցիան, որի բյուջեն 15 միլիոն եվրո է, միտված է Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետության բարձրացմանն ու աշխատուժի զբաղվածության ապահովմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով զբաղվածության ապահովմանը գյուղատնտեսության ոլորտում:
Հայաստանում «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիրը», որի բյուջեն 10 միլիոն եվրո է, միտված է պետական ծախսերի նկատմամբ հաշվետվողականության, թափանցիկության և արդյունավետության ներդաշնակեցմանը միջազգային չափանիշներին և փորձին, կնպաստի նաև կոռուպցիայի կանխարգելմանը:
«Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագիրը, որի բյուջեն 5 միլիոն եվրո է, կնպաստի քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացմանը՝ թույլ տալով նրանց ապահովել ակտիվ ու ավելի արդյունավետ մասնակցություն ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացներում: Ծրագիրը կնպաստի ՔՀԿ-ների կազմակերպական հմտությունների զարգացմանը և կօգնի զարգացնել նրանց հմտությունները ոլորտային քաղաքականությունների մշակման և վերահսկման ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ