Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ցմահների» առողջական վիճակը վատթարանում է

«Ցմահների» առողջական վիճակը վատթարանում է
22.12.2015 | 00:49

Արդեն տասն օր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 32 ցմահ դատապարտվածներ հացադուլ են հայտարարել և սպառնում են շարունակել, եթե իրենց գործերը չվերանայվեն։ Նրանց հարազատները մի քանի անգամ կառավարության շենքի դիմաց ցույցեր են կազմակերպել, սակայն ապարդյուն: Երեկ էլ այդտեղից երթով շարժվել են նախագահի նստավայր ու հանձնել իրենց հերթական նամակը: Ցմահ դատապարտվածների հարազատներին հաջողվել է գործերի վերանայման պահանջով 12000 ստորագրություն հավաքել:
Մինչ հարազատները դրսում են պայքարում, հացադուլի մեջ գտնվող դատապարտյալների վիճակն օր օրի վատանում է: Բավականին ծանր վիճակում է «Դրոյի գործով» ցմահ դատապարտված Արմենակ Մնջոյանը: Նրա արյան ճնշումը շատ բարձր է, բժիշկներն արգելել են շարունակել հացադուլը, սակայն վերջինս անկոտրում է: Ի դեպ, Մնջոյանը 2006-ին ինֆարկտ է ունեցել և, ըստ բժիշկների, մեծ է հավանականությունը, որ այս պարագայում այն կրկնվի: Առողջական վիճակի բարդացում կա նաև մյուս «ցմահների» մոտ, սակայն բոլորն էլ որոշել են չդադարեցնել հացադուլը, մինչև իրենց պահանջը չբավարարվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ