Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Բքախեղդ» եղեք ողջ տարի

«Բքախեղդ» եղեք ողջ տարի
05.01.2016 | 10:34

Հայրենի կառավարությունում, իշխանության տարբեր ներկայացուցիչների շրջանում արդեն ընդունված «ավանդույթ» է` Ամանորին սոցիալապես անապահով խավերին այցելելը, սահմանապահ գյուղեր գնալը` իրենց հետ տանելով նյութական օգնություն: Իհարկե, փաստն ինքնին դրական է, եթե չլիներ մի հանգամանք:
Այս մասին տարբեր լրատվամիջոցներով թմբկահարվում է և ներկայացվում իբր մե՜ծ բարեգործություն: Նախ՝ պետք չէ այդ խավերին հիշել միայն տարեվերջին, ողջ տարվա ընթացքում պետք է ուշադրության կենտրոնում լինեն անապահով ընտանիքները: Քանի որ այս հանգամանքը բացակայում է, դրա համար էլ այդքան մեծ «շուք» է հաղորդվում նման այցերին: Այնինչ դա սովորական, հերթական այցելությունը պետք է լիներ: Եվ ի վերջո, այդ իշխանավորների գործունեության արդյունքում է, որ նման կարիքավոր ընտանիքներ կան, այնպես որ տարվա մեջ մեկ օր մի քանի «տոպրակ» տալով, հաստատ չեն քավում իրենց անգործության «մեղքը»: Թե չէ էս ձյուն ձմեռով ընկել են ճանապարհ, բքի «մեջ» հայտնվել, ինչ է թե Ամանորին սոցիալապես անապահով մի քանի ընտանիքների աջակցություն են ցույց տալիս:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ