Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Ռուսական գազի արտահանումը Եվրոպա 2015-ին ավելացել է

Ռուսական գազի արտահանումը Եվրոպա 2015-ին ավելացել է
12.01.2016 | 21:27

Չնայած Արևմուտքի հետ Ռուսաստանի լարված հարաբերություններին՝ ռուսական գազի արտահանումը Եվրոպա 2015-ին ավելացել է 8 տոկոսով։ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքով՝ արտահանման ծավալներն ավելացել են, քանի որ Եվրոպայում նվազել են գազի արտադրության ծավալները։ Արևմուտքը հայտարարում է, որ առաջընթաց կա ռուսական գազից կախվածության թուլացման առումով։

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ