Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ-ի նախագահի գլխավոր օգնականին

Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ-ի նախագահի գլխավոր օգնականին
15.01.2016 | 00:28

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն և ԱՄՆ-ի նախագահի գլխավոր օգնական Չառլզ Կապչանին: Նախարարն ասել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը։ «ՈՒրախ եմ այս հնարավորության համար՝ քննարկելու մեր երկրների միջև արդեն իսկ գոյություն ունեցող ամուր ու բազմակողմանի կապերի առավել ամրապնդման ուղիները, ինչը թույլ կտա հասնել մեր ընդհանուր նպատակին, այն է` ազատ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստան, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ», - ասել է Չառլզ Կապչանը։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան օրակարգի բազմաթիվ հարցերի, մտքեր փոխանակել հրատապ միջազգային խնդիրների շուրջ: «Գոհունակությամբ նշվեց, որ 2015-ը դինամիկ տարի էր երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից. ուժի մեջ է մտել ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնությունը, անցյալ տարվա մայիսին ստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որի հիման վրա ստեղծված առևտրի և ներդրումների խորհրդի անդրանիկ նիստը կայացել է անցյալ նոյեմբերին՝ Երևանում։ Գումարվել է նաև տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը», - ասված է հաղորդագրությունում։ Հանդիպմանը քննարկվել են միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, ահաբեկչության դեմ պայքարին, հակամարտությունների կարգավորման ուղիներին, խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Էդվարդ Նալբանդյանն ու Չառլզ Կապչանն անդրադարձել են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին: Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է Մինսկի խմբի համանախագահության հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ