Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Տարբերություն չկա՝ դատաքննությունը որտեղ կլինի

Տարբերություն չկա՝ դատաքննությունը որտեղ կլինի
19.01.2016 | 12:02

Ավետիսյանների սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, պատասխանելով դատավորի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ներկայացված միջնորդության մասին՝ դատաքննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու վերաբերյալ, հայտարարեց, որ իր համար տարբերություն չկա:

Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ