ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱՄՆ-ի միջազգային կոալիցիան ոչնչացրել է ԻՊ-ի 22000 գրոհային

ԱՄՆ-ի միջազգային կոալիցիան ոչնչացրել է ԻՊ-ի 22000 գրոհային
22.01.2016 | 18:14

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործող միջազգային կոալիցիան Սիրիայիում և Իրաքում ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր ոչնչացրել է 22000 գրոհային՝ տեղեկացրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը` France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում ԻՊ-ը կորցրել է վերահսկվող տարածքի 15 տոկոսը: «Կոալիցիան ուսուցանում է քուրդ և իրաքցի ուժերին ԴԱԻՇ-ից (ԻՊ-ի այլընտրանքային հապավումը) գրավյալ տարածքները հետ վերցնելու համար»,- ասել է նախարարը: Միջազգային կոալիցիան, որում ներառված են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բահրեյնն ու այլ երկրներ, Իրաքի և Սիրիայի տարածքներում ԻՊ-ի դեմ ռազմական օպերացիա է իրականացնում 2014-ի օգոստոսից։ Ռուսաստանը ևս միացել է իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարին, սակայն առանձին` կոալիցիայի շրջանակներից դուրս: Ոչ միջազգային կոալիցիան, ոչ Ռուսաստանը մտադիր չեն ցամաքային գործողությունների անցնել ԻՊ-ի դեմ:

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ