Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՅԴ-ն ու իր պատվանդանը

ՀՅԴ-ն ու իր պատվանդանը
02.02.2016 | 15:32

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որի աթոռի հանդեպ, ըստ որոշ տեղեկությունների, անտարբեր չէ ՀՅԴ-ն, այսօր խորհրդարանում անդրադարձավ Արմեն Ռուստամյանի այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն հեղինակազրկված է: «Որևէ կուսակցություն, սեփական դիրքն ընդգծելու համար, կարիք չունի այլ կուսակցության ուսերին կանգնելու, որպեսզի երևա: Այս պարագայում, կարծում եմ, ՀՅԴ-ն իր դերակատարությունն ընդգծելու համար կարող է փառքով օգտագործել իր 125 տարվա պատմության պատվանդանը»,- շեշտեց նախարարը` անցնելով սեփական պաշտոնի առնչությամբ դաշնակցական նկրտումներին:

«Կրթության ոլորտում քաղաքականությունը մասնագիտական է, իհարկե, կախված է նաև նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է տվյալ պահին այն ղեկավարում: Բայց ընդհանուր գերակայությունները նույնն են, դա նշանակում է, որ կրթական ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը անցած 25 տարիների ընթացքում միշտ մնացել է նույնը: Այսինքն՝ ոլորտային տեսակետից քաղաքականությունն անշեղորեն նույնն է՝ միջազգային ստանդարտների շրջանակներում ստեղծել ազգային դպրոց»,- փաստեց ՀՀԿ-ական պաշտոնյան` վստահեցնելով, որ հպարտությամբ է կրում ՀՀԿ-ի կրծքանշանը և հպարտությամբ է կատարում ՀՀԿ-ի անդամ լինելու իր առաքելությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ