Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մեր հեղինակությունը մեր ձեռքում է»

«Մեր հեղինակությունը մեր ձեռքում է»
05.02.2016 | 00:42

ՀՀԿ-ի հեղինակության հարցն արդեն մեկ շաբաթ, բառի բուն իմաստով, անհանգստացնում է ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին: Հերքում են, հաստատում, մեղադրում լրագրողներին ու էլի ընկնում իրենց հյուսած «սարդոստայնը»: Համագործակցեք, «կոալիցվեք», պաշտոններ տվեք ու առեք, ժողովուրդն իմաստուն է, թացը չորից կտարբերի: Հայտնի անեկդոտի հանգույն, երբ երկու կռվարար կանայք իրար անպատվում են, կողքից մեկն ասում է` երկուսդ էլ ճիշտ եք, մի վիճեք: Հիմա ՀՅԴ-ն էլ, ՀՀԿ-ն էլ միմյանց հանդեպ հրապարակային, ավելի շատ կուլիսային լուտանքների տարափում ճիշտ են: Ի վերջո, իրենք իրար ավելի լավ գիտեն: Այսուհանդերձ, հիմա ՀՀԿ-ն ի՞նչ է մտածում` հեղինակության խնդի՞ր ունի, հարցրի ՀՀԿ խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ:

-ՀՀԿ-ն միշտ էլ հեղինակություն ունեցել է: Մենք չպետք է շփոթությամբ տարբեր խնդիրներ կապենք ՀՀԿ-ի հեղինակության հետ: Եթե դու իշխանություն ես, պատասխանատու ես և՛ դրականի, և՛ բացասականի համար: Իսկ քաղաքական ուժի հեղինակությունը, վարկանիշը փայլուն երևում են համապետական ընտրությունների ժամանակ:
-Բայց ձեր իսկ «հալալ-զուլալ» գործընկեր, հին ընկեր ՀՅԴ-ն է պնդում, որ ՀՀԿ-ն հեղինակազրկվել է:
-Ես չգիտեմ՝ ինչ է ի նկատի ունեցել, ինչ ենթատեքստով է ասում, ինչի համար է ասում:
-Եթե իշխող քաղաքական ուժը հեղինակության, ներուժի խնդիր չունի, ինչո՞ւ է համագործակցության գնում:
-ՀՀԿ-ն միշտ էլ քաղաքական ուժերին համագործակցության առաջարկ արել է և անում է: Այնպես չէ, որ ՀՀԿ-ն ինքնուրույն չի կարող տանել իշխանության բեռը: Պարզապես ցանկանում ենք համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք կլրացնեն մեզ և միասին կկիսեն պատասխանատվությունը և՛ լավի, և՛ վատի համար:
-Եվ կբարձրացնեն ձեր հեղինակությո՞ւնը:
-Մեր հեղինակությունը մեր ձեռքում է: Որևէ քաղաքական ուժ չի կարող մեր հեղինակությունը գցել կամ բարձրացնել: Մենք մեր հեղինակությունը կարող ենք պահել:
-ՀՅԴ-ն այդքան պե՞տք է ՀՀԿ-ին, որ անգամ վիրավորանքի գնով պատրաստ եք համագործակցելու:
-Կրկնում եմ՝ մենք մեր «բեռն» ինքնուրույն տանում ենք, մեր հեղինակության տերն ենք: Ընդամենը քաղաքական կոչ ենք արել այն ուժերին, որոնք պատրաստ են մեզ հետ համագործակցելու:
-Անակնկալ չէ՞ր, որ համագործակցության ձեր մեկնած «ձեռքը» այսպես «կոտրվեց»:
-Ավելի շուտ անհասկանալի էր, մինչև հիմա էլ անհասկանալի է ու անտրամաբանական: Մնացածը թող իրենք որոշեն:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ