Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պատմության խեղաթյուրում

Պատմության խեղաթյուրում
05.02.2016 | 00:48

Ընդհանրապես պատմություն կեղծելը վտանգավոր է և հղի սխալների կրկնությամբ: Բայց որ անձը պատմական որոշակի իրողություններ իրեն վերագրելու մոլուցքով է տառապում, մեղմ ասած, արդեն «կորած» է: Նախարարից ԱԺ աշխատակազմի ղեկավար դարձած Հրայր Թովմասյանն օրերս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընտրական օրենսգրքին, հայտարարել է. «1999-ին ամբողջությամբ մենակ էի գրում: Մի քանի բաներ կան, որ ասում են` դրա ժամանակ շատով լինելն այդքան էլ լավ չէ. մեկ` ձվածեղ ուտելուց, մեկ էլ` օրենք գրելուց»: Չենք վիճում, Հրայր Թովմասյանը կարող է միայնակ ձվածեղ ուտել, բայց այ, օրենք գրել, պարզվում է, չի կարող:
Մի փոքր նախաբան, որի հիմքը ԱԺ սղագրությունն է: Նախ՝ նորանկախ Հայաստանում առաջին Ընտրական օրենսգիրքն ընդունվել է 1999-ի փետրվարի 5-ին, որի հեղինակը ոչ թե Հրայր Թովմասյանն է, այլ այն ժամանակ անկախ պատգամավոր, այսօր ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը: Նա է խորհրդարանի ամբիոնից ներկայացրել նախագիծը, որը քվեարկությամբ ընդունվել է: Հիմա թե ինչո՞ւ է Թովմասյանն իրեն համարում ընտրական առաջին օրենսգրքի հեղինակ, հարց է, որը փորձեցինք ուղղել նրան, սակայն «ձվածեղի» գիտակ ԱԺ աշխատակազմի ղեկավարը չցանկացավ խոսել: 1999-ին միայնակ ընտրական մի ողջ օրենսգիրք գրած մարդն ինչո՞ւ այսօր այդքան չխոսկան դարձավ: Հոգ չէ, տարիներ անց նույն տրամաբանությամբ կարող է հայտարարել, որ այս անգամ էլ է մենակ գրել: Բայց ոչ մեկի հիշողությունն այդքան կարճ չէ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ