Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նախարարությունում իրարանցում է

Նախարարությունում իրարանցում է
09.02.2016 | 15:41

ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն վերջնական «դատավճիռը» դեռ չկա, բայց արդեն համապատասխան գերատեսչություններում նախապատրաստական աշխատանքներ են մեկնարկել: Հայտնի է, որ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը «կիսվելու» է, որպեսզի տարածքային կառավարումը հանձնեն ՀՅԴ-ին, մասնավորապես Դավիթ Լոքյանին:

Մեր տեղեկություններով, արդեն ՏԿԱԻՆ-ն առանձնանալու համապատասխան պաշտոնական փաստաթուղթը ստացել է և աշխատակազմը նախապատրաստական աշխատանքների մեջ է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս պահին նախարարությունում «վերաձևման» շուրջ իրարանցում է:
Ի դեպ, ընտրություններից առաջ տարածքային կառավարման նախարարությունը դաշնակցության համար կենսական նշանակություն ունի. մարզերում նրանց լծակներ են հարկավոր, որպեսզի կարողանան ընտրությունների ժամանակ որոշակի տոկոս ապահովել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ