Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀԿ-ն ՀՅԴ-ին հավուր պատշաճի է «պարգևատրում»

ՀՀԿ-ն ՀՅԴ-ին հավուր պատշաճի է «պարգևատրում»
10.02.2016 | 13:23

Այսօր մամուլն անդրադարձել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության և նրա պորտֆելը ՀՅԴ-ին հանձնելու թեմային: ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները մտել են ավարտական փուլ: ՀՀԿ-ի այսօրվա ԳՄ նիստում բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն:

ԿԳ նախարարի հարցում որոշումն ընդունված է. Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում հրաժեշտի ստատուս է գրել՝ նոր նախարարության շենքի «թարմ» աթոռը հանձնելու ափսոսանքով: Վերջնական որոշում կա նաև տարածքային կառավարման նախարարության հարցում (այն նույնպես կտրվի ՀՅԴ-ին): Մեր տեղեկություններով, դաշնակցությանը հաջողվել է «իրենով» անել ևս մեկ նախարարություն: Այս պահին հստակություն չկա` էկոնոմիկայի՞, թե՞ արդարադատության նախարարությունը կհամակարգեն «հին ընկերները»: Քիչ է հավանական, որ վարչապետը կհամաձայնի արդարադատության նախարարի պաշտոնանկության հետ և, մեր համոզմամբ, ամեն ինչ կանի այս սցենարը բացառելու համար:
Այսօր երեկոյան նախատեսված ՀՀԿ ԳՄ նիստում վերջնականապես կլուծվի ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելների հարցը, որոշակի հստակեցումներ կլինեն նաև ՀՀԿ վերնախավի հարաբերություններում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ