ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ֆրանսիան Թուրքիայից պահանջում է դադարեցնել Սիրիայի քրդերի ռմբակոծությունը

Ֆրանսիան Թուրքիայից պահանջում է դադարեցնել Սիրիայի քրդերի ռմբակոծությունը
15.02.2016 | 16:43

Ֆրանսիան կոչ է արել Թուրքիային անմիջապես դադարեցնել Սիրիայում քրդական զինուժի ռմբակոծումը՝ հայտնում է France 24-ը: Փարիզն իր մտահոգությունն է հայտնել է Սիրիայի հյուսիսում իրավիճակի «վատթարացումից»: Նախօրեին կոչով Թուրքիային էր դիմել ԱՄՆ-ը: Արդեն երկու օր է` Թուրքիան ռմբակոծում է Սիրիայի տարածքում գործող քրդական զինուժին՝ վկայակոչելով «ինքնապաշտպանության» անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ