ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱՄՆ պետդեպը կոչ է անում Թուրքիային դադարեցնել սիրիական տարածքի ռմբակոծումները

ԱՄՆ պետդեպը կոչ է անում Թուրքիային դադարեցնել սիրիական տարածքի ռմբակոծումները
17.02.2016 | 22:12

ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային և Սիրիայի Քրդական դեմոկրատական միության ռազմական թևին, ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատներին նվազեցնել հյուսիսային Սիրիայում աճող լարվածությունը՝ տարածաշրջանում իրենց գործողությունները դադարեցնելով՝ գրում է Hurriet Daily News-ը: «Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատները պետք է դադարեցնեն իրենց գործողությունները, որոնք, մեր կարծիքով, լարվածությունը մեծացնում են: Բայց մենք նաև կոչ կանենք Թուրքիային, որ դադարեցնի սահմանից այն կողմ ռմբակոծությունները»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Տոները փետրվարի 16-ին՝ մամուլի ասուլիսում և հավելել. «Մենք կարծում ենք, որ դա մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում»: Թուրքիան ռմբակոծում է քրդերի դիրքերը հյուսիսային Սիրիայի Ազազ քաղաքում փետրվարի 13-ից: Տոները վերահաստատել է ԱՄՆ-ի նախորդ հայտարարությունները՝ նշելով, որ Սիրիայի Քրդական դեմոկրատական միությունը և ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատները արդյունավետ գործընկերներ են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում:

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ