ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի քաղաքական համագործակցության հուշագիրը կստորագրվի եկող շաբաթ

ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի քաղաքական համագործակցության հուշագիրը կստորագրվի եկող շաբաթ
19.02.2016 | 11:07

Այս շաբաթ կքննարկվեն ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության վերաբերյալ բոլոր առաջարկությունները և հաջորդ շաբաթ կստորագրվի երկու ուժերի հուշագիրը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հուշագիրը կոչվելու է «Քաղաքական համագործակցության հուշագիր` ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև»:

Դիտվել է՝ 3590

Մեկնաբանություններ