ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմի վտանգ կա

Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմի վտանգ կա
20.02.2016 | 13:37

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հավանական է համարում Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմը Սիրիայում տիրող իրադրության պատճառով և կոչ արել բոլոր ջանքերը ներդնել՝ կոնֆլիկտի սրումից խուսափելու համար՝ փոխանցում է RFI-ին: Ֆրանսիան կոչ է արել արագորեն վերսկսել սիրիական իշխանությունների և ընդդիմության բանակցությունները, դադարեցնել ռմբակոծությունները և մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը: Սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունները սկսվեցին հունվարի 29-ին, Ժնևում: Դրանք անցկացվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևին համապատասխան: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան փետրվարի 3-ին հայտարարել էր, որ միջսիրիական բանակցություններում դադար է, իսկ նոր փուլը նախանշված է փետրվարի 25-ին:

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ