Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Այսպիսի սեր

Այսպիսի սեր
04.03.2016 | 11:29

Գերմանիայի առաջնության քսանչորսերորդ տուրում «Բավարիային» նրա իսկ դաշտում 2:1 հաշվով պարտության մատնելուց հետո, «Մայնցի» ֆուտբոլիստները թվիթերյան իրենց էջում այսպիսի գրառում են արել. «Սա Ձեզ, Թոմաս Տուխել»: Իրենց պատասխանում դորտմունդցիները, բնականաբար սիրով, ընդունել են մարտահրավերը:
Սույն պատմության մեջ գլխավորն այնքան էլ այն չէ, որ «Բավարիային» պարտության մատնելը յուրաքանչյուր թիմի համար հեղինակավոր բան է: Տուխելը «Բորուսիա» է եկել «Մայնցից», նրա նկատմամբ ունեցած իրենց սերն ու հարգանքը մարզչի նախկին թիմի ֆուտբոլիստներն այսպես են արտահայտել:
Հիշեցնենք, որ հաջորդ տուրում «Բորուսիայի» մրցակիցը լինելու է «Բավարիան», և այդ մրցակցությունում դորտմունդցիների հնարավոր հաղթանակն էապես կարող է սրել չեմպիոնության համար մղվող պայքարը: Այս պահի դրությամբ թիմերի միջև եղած տարբերությունը հինգ միավոր է: Ի դեպ, սպասվելիք մրցակցությունից առաջ միավորների այս տարբերությունը Տուխելն անվանել է հիանալի՝ ավելացնելով, որ մնում է համապատասխան կերպով հանդես գալ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ