Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Վախը քաղաքական կատեգորիա չէ»

«Վախը քաղաքական կատեգորիա չէ»
15.03.2016 | 00:42

ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)


-Քաղաքական դաշտը համալրվում է նոր կուսակցությամբ: Ի՞նչ վերաբերմունք ունեք Վարդան Օսկանյանի ապագա կուսակցության հանդեպ:
-Կապրենք, կտեսնենք, թե ինչ կստացվի: Գիտեմ իր անցած ճանապարհի մասին, տեսնենք, էլի:
-Նրա թիկունքում Ռոբերտ Քոչարյանի «ստվերն» են տեսնում:
-Կյանքը ցույց կտա՝ այդ կուսակցության թիկունքում Ռոբերտ Քոչարյա՞նն է, Կիրակոս Կիրակոսյա՞նը, թե՞ Պողոսը: Իսկ Քոչարյանի «ստվերի» առնչությամբ գնահատական տալու ցանկություն չունեմ: Հատկապես, որ դա ընդամենը խոսակցություն է: Թող ստեղծվի՝ տեսնենք ինչ մարդիկ են հավաքվում նրա շուրջը. կուսակցությունը քաղաքական գործիչների միասնություն է, գաղափարախոսություն է:
-Օսկանյանը հայտարարում է, թե ինքը Վարդան Օսկանյան ռեսուրսով է քաղաքական հայտ ներկայացրել:
-Ծանոթ անուն է, բայց ասել, որ հսկայածավալ ռեսուրս ունի, այդպես չէ:
-Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին նրա արձագանքը հանրության շրջանում բացասական ընկալումների առիթ չի՞ տալիս քաղաքական այդ գործչի հանդեպ:
-Մենք Ձեզ հետ լսել, ընկալել ենք, թե ժամանակին, ունենալով բարձր պաշտոն, մարդն ինչ գործելաոճ է որդեգրել, ինչ քայլեր արել: Հիմա քաղաքական հոգեվիճակի փոփոխություն է եղել, մեկը կարող է դրական վերաբերվել դրան, մյուսը` բացասական:
-ՀՀԿ-ի համար Օսկանյանի «հայտնությունը» Քոչարյանի ստվերով մրցակից չի՞ կարող լինել:
-ՀՀԿ-ն մեծ քաղաքական ուժ է, մարդկային մեծ ռեսուրսով: Նորօրյա պետության ամենահին կուսակցությունն է: ՀՀԿ-ն, որ ապացուցել է իր կենսունակությունն այն տարիներին, հիմա, ի դեմս նոր ստեղծվող կուսակցության, մարտահրավերնե՞ր պետք է տեսնի, վախենա՞: Վախն էլ քաղաքական կատեգորիա չէ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կշիռն ունի ու ըստ այդմ է հարաբերվում մյուս կուսակցությունների հետ:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ