Առաքի՛ր Քո լույսը, Տե՛ր, և լուսավորի՛ր միտքս ու խորհուրդներս Քո գիտության լույսով, հալածի՛ր մտքիս խավարը և իմ տկար անձը զորացրո՛ւ հոգուս ջանքերով ու վաստակներով։
Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:
Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ...