ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թուրքիան աջակցում է ԴԱԻՇ-ի գրոհայինների տեղափոխմանը Սիրիա

Թուրքիան աջակցում է ԴԱԻՇ-ի գրոհայինների տեղափոխմանը Սիրիա
19.03.2016 | 11:34

Փաստը, որ Թուրքիան ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ԴԱԻՇ արմատական խմբավորմանը և նպաստում գրոհայինների տեղափոխմանը Սիրիա, գաղտնիք չէ՝ հայտարարել է խաղաղ բանակցություններում Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին Euronews հեռուստաալիքին հարցազրույցում: Նրա խոսքով՝ Պարսից ծոցի մի շարք պետություններ ևս ներգրավված են գրոհայիններին աջակցելու գործում: «Այլևս գաղտնիք չէ, որ Կատարն ու Սաուդյան Արաբիան հովանավորում են «Ան-Նուսրայի ճակատ»-ին: Նրանք են վճարում մարզման և զինման հաշիվները»,- նշել է Ջաֆարին: Նա հավելել է, որ Պարսից ծոցի երկրներին է մեղադրում Սիրիայի արյունահեղության մեջ՝ այդ թվում նաև այն պատճառով, որ նրանք պաշտպանում են վահաբիզմի փիլիսոփայությունը:

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ