Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀԱԿ-ին «մերկացնելով», ի՞նչ է շահելու ԸՕ-ն

ՀԱԿ-ին «մերկացնելով», ի՞նչ է շահելու ԸՕ-ն
25.03.2016 | 23:44

Երեկ ՀԱԿ-ը պաշտոնապես դիմեց իշխող մեծամասնությանը` «4+4+4» ձևաչափը կյանքի կոչելու: Հայտարարվեց նաև այն ՀԿ-ների ներկայացուցիչների անունները, որոնք պատրաստ են մասնակցելու այդ քննարկումներին:

Ընդդիմադիր այս ուժի պահանջն այնքան էլ «վտանգավոր» չէ իշխանության համար, եթե նրանք հայտարարում են, որ պատրաստ են ցանկացած առաջարկ քննարկելու: «Կլոր սեղանի» սկզբունքով առաջարկվող այս տարբերակը գործող իշխանությունը պետք է աներկբա ընդունի, եթե ազնիվ մղումներ ունի և ցանկանում է հանրությանը ցույց տալ, թե հաշվի է նստում յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի (ոչ թե իշխանության դաշտում ընդդիմություն «աշխատող» անհատների) հետ:
Ավելին, եթե իշխանությունը վստահ է, որ իր մշակած ԸՕ-ն երաշխավորում է ազնիվ, արդար ընտրությունների անցկացում, կողքի լրացուցիչ «իմպուլսը» դրան չի խանգարի: Սակայն այս թեմայով իշխանության արձագանքը շա՜տ հեռու է ոչ միայն լավ ԸՕ ունենալու, այլև ընդդիմադիր մի բևեռի հետ նույն սեղանի շուրջը նստելու և շիտակ խոսելու պատրաստակամությունից: Փոխարենն ի՞նչ է անում իշխանությունը: Իր պատվից վեր է համարում պառակտված խմբակցության ներկայացուցիչների առաջարկը «բանի տեղ» դնելը, վարկաբեկում վերջիններիս ու մատնանշում այդ քաղաքական ուժի ներսում առկա անառողջ մթնոլորտը: Մնում է հասկանալ, թե «մերկացնելով» ՀԱԿ-ին, ինչ է շահելու ԸՕ-ն: Ոչինչ: Ինչո՞ւ է իշխանությանը թվում, թե հանրությունն անտեղյակ է` ինչ է կատարվում ՀԱԿ-ում ու չգիտի քաղաքական դաշտի յուրաքանչյուր սուբյեկտ իրենից ինչ է ներկայացնում: Բայց ինչպես իրենց պարագայում, այնպես էլ այս ընդդիմադիր ուժի դեպքում մարդկանց շատ քիչ է հետաքրքրում, թե ով ում է «ուտում»: Գուցե դա այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին է հուզում, բայց ոչ հանրությանը: Մարդիկ խնդիրների կոնկրետ լուծում են ակնկալում: Տվյալ պարագայում բոլորի ցանկությունը մեկն է` ունենալ այնպիսի ԸՕ, որը հանրային ցանկությունների արտացոլման խորհրդարան ունենալուն կնպաստի: Ի դեպ, այս հարցում ամենևին էլ կարևոր չէ հին, թե նոր ընտրական օրենսգրքով կանցնեն առաջիկա ընտրությունները, էականը մարդկանց հավատն է այդ ընտրությունների հանդեպ: Իսկ եթե այս ճանապարհին իշխանությանը թեկուզ չնչին առավելություն է տալիս ընդդիմության այս տեսակ ձևաչափերին համաձայնվելը, ի՞նչն է նրանց հետ պահում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ