Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

The Rolling Stones-ի առաջին համերգը Կուբայում (լուսանկարներ, տեսանյութ)

The Rolling Stones-ի առաջին համերգը Կուբայում (լուսանկարներ, տեսանյութ)
26.03.2016 | 15:38

Բրիտանական The Rolling Stones ռոք խումբն իր առաջին համերգն է տվել Կուբայում, հայտնում է Reuters գործակալությունը։ Հավանայի Sports City բեյսբոլի մարզադաշտում հավաքվել էին ոչ միայն կուբացիներ՝ երկրի տարբեր անկյուններից, այլև Կարիբյան ավազանի այլ երկրների քաղաքացիներ։ Շատ կուբացիներ սխալմամբ մարզադաշտ էին եկել ԱՄՆ խորհրդանիշերով՝ ենթադրելով, որ համերգը նվիրված է օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ կղզի այցին։
«Ժամանակն ամեն ինչ փոխում է»՝ Կուբա ժամանելուց հետո ասել էր խմբի մենակատար Միք Ջագերը` ի պատասխան խմբի երաժշտության՝ նախկինում արգելված լինելու մասին հարցին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1321

Մեկնաբանություններ