Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հակառակորդը շարունակում է կրակել, ՊԲ զինծառայող է վիրավորվել

Հակառակորդը շարունակում է կրակել, ՊԲ զինծառայող է վիրավորվել
13.04.2016 | 11:50

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը՝ կրակելով դիպուկահար զենքերից, նռնականետերից: Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում: Իրավիճակը կայունացնելու նպատակով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին պատասխանել են 23 անգամ: Հակառակորդի խախտումների հետևանքով վիրավորվել է Պաշտպանության բանակի 1 զինծառայող: Ղարաբաղյան ուժերը շարունակում են ուշադիր հետևել մարտագծում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում դիմում են հակաքայլերի:

Դիտվել է՝ 2264

Մեկնաբանություններ