Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ոչ մեկը չզիջեց

Ոչ մեկը չզիջեց
24.04.2016 | 12:35

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության հերթական տուրում հաղթանակով ավարտեցին հանդիպումներն առաջին երեք հորիզոնականներում գտնվող «Բարսելոնը», «Աթլետիկոն», «Ռեալը»: Կատալոնցիները 6:0 հաշվով պարտության մատնեցին «Սպորտինգին» (երկրորդ անընդմեջ պոկերն արեց Լուիս Սուարեսը), «Աթլետիկոն» նվազագույն հաշվով առավելության հասավ «Մալագայի» նկատմամբ, իսկ արտագնայում «Ռեալը» 2:0 հաշվով պարտվելու պայմաններում կարողացավ հաջողությունը բեկել իր կողմը՝ 3:2: «Բարսելոնն» ու «Աթլետիկոն» ունեն 82-ական, «Ռեալը»՝ 81 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ