Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ամերիկացիները մեղավոր են անտեղյակության, բայց ոչ չարամտության մեջ

Ամերիկացիները մեղավոր են անտեղյակության, բայց ոչ չարամտության մեջ
28.04.2016 | 15:06

Geico Skytypers ընկերությունը, որ մասնագիտացած է երկնքում ծավալուն գովազդային գրառումներ տեղակայելու մեջ, անցած շաբաթ Նյու Յորքի երկինքը զարդարել էր ոչ այնքան «անմեղ ուղերձներով»՝ «Ստի 101 տարի ցեղասպանության մասին», «Թուրքիա=ճշմարտություն», «Հիանալի դաշնակից=Թուրքիա» և «Լավագույն բարեկամներ=Ռուսաստան+Հայաստան»՝ գրում է Մաքս Բերեկը The Washington Post-ում:

Անգլերեն այս գրառումների հետ՝ ընկերությունը երկնքում տեղակայել էր նաև թուրքերեն կարգախոսներ: Այդ գովազդային ակցիան մասն էր զանգվածային գրոհի, որ ամբողջ երկրում կազմակերպել է FactCheckArmenia.com («Հայաստան. Փաստերի ստուգում») վեբ կայքը, որ փորձում է հերքել գերակշռող և մեծամասնության կարծիքով՝ պատմականորեն ճիշտ մեկնաբանությունը Օսմանյան կայսրությունում 1,5 հայերի սպանության 1915-ին և 1916-ին: Երբ ընկերության վրա թափվեցին «զայրացած քաղաքացիների» զանգերը, հաջորդեցին ներողությունները. «Անփութությանը ներում չկա, հատկապես երբ վնաս է տալիս, սակայն մենք մեղավոր ենք անտեղյակության, ոչ թե չարամտության մեջ»:

Մաքս Բերեկ, The Washington Post

Հ.Գ. Մաքս Բերեկը, սակայն, չի գրում, թե Geico Skytypers ընկերությունը որքա՞ն վաստակեց իր «անփութության» թե «անտեղյակության» համար, որի մեջ չկար «չարամտություն»: Իսկ գուցե կար, բայց լավ վճարի դեպքում դա էլ է թույլատրելի: Իրականում լավագույն «ներողությունը» Նյու Յորքի երկնքում գովազդի տեղակայումն էր իրականության համապատասխանող բովանդակությամբ և բացարձակ անվճար: Ու «զայրացած քաղաքացիները» դա պիտի պահանջեին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ