«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Էդվարդ Նալբանդյան. Այժմ հանդիպումները ուղղված են Ադրբեջանի նոր ագրեսիայի բացառմանը

Էդվարդ Նալբանդյան. Այժմ հանդիպումները ուղղված են Ադրբեջանի նոր ագրեսիայի բացառմանը
08.05.2016 | 12:38

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, որ Երևան են ժամանել Հայ դատի հանձնախմբերի համաժողովին մասնակցելու։ Հանդիպմանը մասնակցում էին ԱԳ նախարարի տեղակալներն ու գլխավոր քարտուղարը, ՀՅԴ բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամներ։ Էդվարդ Նալբանդյանը Հայ դատի հանձնախմբերի անդամներին հանգամանալից ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, դրանց հետևանքների հաղթահարման ջանքերը, պատասխանել Հայ դատի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի:

Անդրադառնալով բանակցային գործընթացի հեռանկարներին՝ արտգործնախարարն ասել է. «Այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, ղարաբաղյան հակամարտության գոտում 1994-1995 թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման նպատակով համապատասխան մեխանիզմների ստեղծմանը, ներառյալ՝ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը։ Այդ քայլերը պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը շարունակելու համար»։ Անդրադարձ է արվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, հայրենիքի տնտեսական զարգացման աջակցության, համահայկական օրակարգի այլ հարցերի։ Խորհրդակցությանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման քայլերը։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով արտաքին քաղաքականության շուրջ։ Անդրադարձ է արվել Մերձավոր Արևելքում իրավիճակի, սիրիական ճգնաժամի, ահաբեկչության դեմ միջազգային պայքարի, հրատապ միջազգային և տարածաշրջանային այլ խնդիրներին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ձևաչափով հանդիպումները պարբերական դարձնել։

Դիտվել է՝ 2545

Մեկնաբանություններ