Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մի՛ ասեք, որ կառավարությունն այս նախաձեռնությամբ ցանկանում է ազատել ենթադրյալ հանցագործին»

«Մի՛ ասեք, որ կառավարությունն այս նախաձեռնությամբ ցանկանում է ազատել ենթադրյալ հանցագործին»
10.05.2016 | 23:04

ԱԺ նախորդ քառօրյայում «ներհանրապետական» աղմուկ բարձրացրած «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին նախագիծն այսօր վերստին քննարկվեց ԱԺ արտահերթ նիստում: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նախ վստահեցրեց, որ սա «մաքուր» տնտեսական նախաձեռնություն է և հսկա գործարանը փրկելու նպատակ ունի: «Քննադատել նրա համար, որ կառավարությունը նպատակ ունի հսկա գործարանը փրկելու, նշանակում է` կա՛մ այդ քննադատությունները ոչ պրոֆեսիոնալ մտածելու, կա՛մ չտեղեկացված լինելու արդյունք են, կա՛մ իրականությունը խեղաթյուրելու փորձ»,- նշեց նախարարը` վստահեցնելով, որ կառավարությունը սրանով ոչ մեկին չի փորձում իր թևի տակ առնել:


«Կառավարությունը նպատակ չունի որևէ մեկին ազատելու իր պարտավորություններից: Մտադրությունը մեկն է՝ գործարանին հնարավորություն տալ պահպանվել ու աշխատել: Կառավարությունը չէ այս գործարանի բաժնետերը և չի կարող որոշումներ կայացնել, բայց այսօր կարող է ընդառաջ գնալ գործարանի սեփականատիրոջ առաջարկին, որ ազատեն հարկային պարտավորությունները ուշացնելու տույժերից, ոչ թե հարկային պարտավորություններից: Եթե ցանկանում եք այս նախաձեռնությունը քաղաքական ուղղության վրա դնել, խնդրեմ, բայց մի՛ ասեք, որ կառավարությունն այս նախաձեռնությամբ ցանկանում է ազատել ենթադրյալ հանցագործին իր պարտավորություններից»,- հավելեց Արծվիկ Մինասյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ