Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լավրովի ծիծաղն էական չէ

Լավրովի ծիծաղն էական չէ
17.05.2016 | 18:52

Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի հանդիպման ոչ միայն բովանդակային, այլև, այսպես ասած, արարողակարգային մասն էլ պակաս ուշագրավ չէր: Տեսանկարահանումից երևում է, որ Հայաստանի նախագահի կողքին նստած են ՌԴ արտաքին գործերի նախարարը, նրա տեղակալը, իսկ Ադրբեջանի նախագահի կողքին ֆրանսիական «պատվիրակությունն» է` արտգործնախարարի տեղակալ Դեզիրը և համանախագահ Անդրիոն:
Հանդիպման առաջին րոպեներին, ինչպես երևում է կադրերից, Սերժ Սարգսյանը և Սերգեյ Լավրովն ակտիվ զրուցում են և ծիծաղում: Իհարկե, այս դասավորությունը և ՌԴ արտգործնախարարի նման վերաբեմունքը միայն արտաքին ֆոն է ապահովում և հազիվ թե նման կողմնակալություն Ռուսաստանը ցուցաբերի հայկական կողմի հանդեպ:


Ի դեպ, Վիեննայից վերադառնալիս Սերժ Սարգսյանը օդանավում պատասխանել է նաև այս առնչությամբ հարցին` վստահեցնելով, որ նախապես համաձայնեցված չի եղել, թե ով որտեղ է նստելու: «Նախապես համաձայնեցված չէր: Բայց, բնականաբար, այդպիսի հանդիպումների երբ գնում ես, նայում ես, թե դասավորվածությունն ինչպես է և քեզ որտեղ են առաջարկում նստել: Չեմ էլ կարծում, որ դա շատ էական նշանակություն ունի: Առավել ևս այսօրվա իրողությունների պայմաններում»,- նշել է նախագահը: Սակայն, ինչպես ասում են, դիվանագիտության մեջ մանրուքներ չեն լինում: Հենց այնպես չէր, որ Լավրովը եկավ նստեց Հայաստանի նախագահի կողքին ու ջերմ զրույցի բռնվեց: Բայց սա այն դեպքն է, որ ոչ թե պետք է ուրախանալ, այլ զգուշանալ:


Մի հանգամանք ևս. Սերժ Սարգսյանն էլ շեշտեց, որ պետք չէ դրան ուշադրություն դարձնել, համարյա թե նույն տոնայնությամբ, ինչ ռազմական գործողությունների օրերին, երբ հայտարարեց, թե Հայաստանը հզոր հովանավորներ և պատրանքներ չունի: «Առավել ևս այսօրվա իրողությունների պայմաններում» ասելով էլ, վերստին հաստատում է, որ այնպես չէ, որ Լավրովի ծիծաղով ու բանակցային սեղանի «դրկից» լինելով, Հայաստանի վերաբերմունքը փոխվելու է ռուս-հայկական որոշ իրողությունների հանդեպ: Այլ խոսքով, պատրանքներ չունենաք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ