Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արցախում դժգոհության ալիք կա

Արցախում դժգոհության ալիք կա
17.05.2016 | 21:18

Արդեն մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում է Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը: Այդ և գեներալի անցյալից որոշ դրվագների է անդրադարձել Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը: Այն ոչ միայն հայաստանյան, այլև ղարաբաղյան քաղաքական դաշտի անդորրն է խախտել:
Մեր տեղեկություններով, բավականին մեծ դժգոհության ալիք է բարձրացել Արցախում այս միջադեպի և Մանվել Գրիգորյանին առնչվող վերջին «բացահայտումների» շուրջ: Շատերն անգամ կարծում են, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է նրան Ղարաբաղից հետ կանչի:
Այս առումով հիշեցի գործարար պատգամավորներից մեկի պատմածը, թե ինչպես է համապատասխան գումար, մթերք տարել Ղարաբաղ ու անձամբ գեներալ Սեյրան Սարոյանին «ի պահ» տվել: Վերջում էլ նրանից հետաքրքրվել է, թե է՞լ ինչի կարիք ունի բանակը: Տպավորությունն այնպիսին է, թե մենք բանակի մեջ ունենք առանձին բանակ՝ Մանվել Գրիգորյան-Սեյրան Սարոյան տանդեմի ղեկավարությամբ: ՈՒ եթե խաղաղ պայմաններում նրանց կամայականությունները հանդուրժում էին, հազիվ թե այս օրերին կատարվածը հեշտ «մարսեն»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ