Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հո զոռո՞վ չէ, գին ունի

Հո զոռո՞վ չէ, գին ունի
24.05.2016 | 01:47

Daily Mail-ը հրապարակել է Ժոզե Մոուրինյոյի ու «Մանչեստր Յունայթեդի» բանակցությունների մանրամասները: Անգլիական ակումբի ղեկավարությունը պորտուգալացի մասնագետին օրերս կնշանակի թիմի գլխավոր մարզիչ, ինչի շուրջ կողմերը համաձայնության էին եկել դեռևս այս տարվա հունվարին: Պայմանագիրը նախատեսված է հինգ տարի ժամկետով՝ Մոուրինյոյին հնարավորություն տալով այս ընթացքում վաստակելու յոթանասունհինգ միլիոն ստեռլինգ:

Սրանից զատ, «կարմիր սատանաները» պորտուգալացուն վճարել են ևս չորս միլիոն նրա համար, որ մարզիչը չգլխավորի այլ ակումբ: Տեղեկացվում է նաև, որ ամառային տրանսֆերի ժամանակ «Չելսիի» նախկին մարզիչը կստանա ևս երկու հարյուր հազար ֆունտ ստեռլինգ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ