Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աշակերտական ինքնավարության մարմինների 4-րդ համադպրոցական համաժողովում նաև միջազգային համագործակցության հարցն էր

Աշակերտական ինքնավարության մարմինների 4-րդ համադպրոցական համաժողովում նաև միջազգային համագործակցության հարցն էր
25.05.2016 | 17:34

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) մայիսի 25-ին տեղի է ունեցել աշակերտական ինքնավարության մարմինների չորրորդ համադպրոցական համաժողովը։ Մոտ 40 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների անդամներ քննարկել են ավագ դպրոցների ինքնակառավարման մարմինների հիմնախնդիրները:

Համաժողովն անցկացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ Երիտասարդական հիմնադրամի սերտորեն աշխատում է աշակերտական ինքնավարության մարմինների հետ, նպաստում վերջիններիս հզորացմանը, կազմակերպում է մի շարք ծրագրեր, որոնց ներգրավում է նաև դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներին։
ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշեց, որ չորս տարի առաջ աշակերտական ինքնակառավարման մարմին ստեղծելու նախաձեռնությունը հենց աշակերտներինն էր։ Պարոն Տեր-Հովակիմյանը տեղեկացրեց, որ ի թիվս այլ հարցերի՝ համաժողովի օրակարգում քննարկվելու է համագործակցությունը եվրոպական համանման կառույցների հետ։ Աշակերտական ինքնակառավարման մարմինը համախմբում է դպրոցի աշակերտներին, այն նաև ապագա ակտիվ երիտասարդների, կադրերի ձևավորման յուրօրինակ դարբնոց է։


Ֆիզմաթ ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Բաբկեն Հայրումյանը նշում է, որ ինքնավարության սերմերը դեռևս վաղ տարիքից պետք է դրվեն։ Կառույցն իրեն օգնում է ավելի ինքնուրույն, իր ընկերների հետ համախմբված հանդես գալու հարցում՝ իրականացնելով բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր։

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ