Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը
28.05.2016 | 12:37

Սիրելի հայրենակիցներ,


Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
1918-ին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերն իրենց արժանի տեղն զբաղեցրին մեր ժողովրդի պատմության հերոսական տարեգրության մեջ: Իր բազմադարյա պատմության ընթացքում հայը բազմիցս է համոզվել, որ անվտանգ ապրելու հիմնական երաշխիքը անկախ պետականությունն է, նրա շարունակական զորացումը և սեփական ուժերին ապավինումը: Դա ցույց տվեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ Ադրբեջանը մեկ անգամ ևս փորձ արեց իրականացնել իր ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ: Սակայն նա բախվեց հայոց բանակի ուժին ու ոգուն` չկարողանալով իրականացնել իր ռազմատենչ նպատակներից և ոչ մեկը:
Այսօր բոլորիս պարտքն է մեր հերոս նախնիների հաղթական ոգին միշտ կենդանի պահել սերունդների հիշողության մեջ, աչքի առաջ ունենալով նրանց օրինակը, առաջնորդվելով ազգային գաղափարախոսությամբ ու անձնուրաց հայրենասիրությամբ` անել ամեն ինչ, որ հայկական երկու հանրապետություններն օր օրի զարգանան, լինեն ավելի ամուր ու հզոր: Իսկ դրան հասնելու միակ ճանապարհը համախմբված ու միասնական աշխատանքն է, համայն հայության ներուժի և յուրաքանչյուրի ջանքերի համադրումը` ի շահ կարևորագույն համազգային խնդիրների լուծման: Միայն այդպես կարող ենք կերտել նոր հաղթանակներ և գնալ դեպի հուսալի ապագա:


Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին պետական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ:

Դիտվել է՝ 2269

Մեկնաբանություններ