ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Թութանհամոնի վերերկրային դաշույնը

Թութանհամոնի վերերկրային դաշույնը
04.06.2016 | 01:03

Փարավոնի մումիայի կողքին գտնված դաշույնը երկնաքերային երկաթից է՝ պարզել են գիտնականները: Հինավուրց զենքը ոսկե բռնակ ու ոսկե պատյան ունի՝ մի կողմում ծաղկանախշով, մյուս կողմում՝ փետուրների զարդանախշով և հիմա Կահիրեի Եգիպտական թանգարանում է: Դաշույնը Թութանհամոնի դամբարանի պեղումների ժամանակ գտել է բրիտանացի հնագետ Հովարդ Կարտերը 1922-ին, իսկ Թութանհամոնին 3,3 հազար տարի առաջ են դամբարան դրել:

Այն ժամանակ գիտնականների ուշադրությունը գրավեց դաշույնի շեղբը, որ ժանգոտած չէր: Նման առարկաներ Հին Եգիպտոսում շատ քիչ են պատահում: Իտալացի ու եգիպտացի գտնականները ռենտգենի օգնությամբ կարողացան ճշգրիտ որոշել պողպատի կազմը՝ չվնասելով շեղբը: «Նիկելի մեծ պարունակությունը հստակ վկայում է, որ մետաղը երկնաքերային ծագում ունի»՝ ասում է Դանիել Կոմելին: Գիտնականները ճշտում են, որ երկաթի պարունակությունը նիկելի ու կոբալտի հետ վերերկրային ծագման մասին է խոսում: Գիտնականներն ուսումնասիրել են Կարմիր ծովի ափեզրին երկու հազար կիլոմետր տրամագծով գտնված երկնաքերների քիմիական կազմը և մեկում գտել են նիկելի ու կոբալտի համանման պարունակություն, որ համապատասխանում է Թութանհամոնի դաշույնի կազմին: Այդ երկնաքերը ընկել է Ալեքսանդրիայից 240 կիլոմետր դեպի արևմուտք տարածքում:


Հին եգիպտացիները հատուկ նշանակություն էին տալիս երկնաքերային ծագմամբ երկաթին՝ օգտագործելով դեկորատիվ կամ արարողակարգային իրերի պատրաստման համար: «Մ.թ.ա. 13-րդ դարում նրանք արդեն գիտեին, որ երկաթի այդ հազվագյուտ կտորներն ընկնում են երկնքից՝ արևմտյան մշակույթից երկու հազարամյակով առաջ անցնելով»՝ ասում են գիտնականները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչքան գաղտնիքներ դեռ ունի 18-ամյա փարավոնը՝ Թութանհամոնի մասին ասում էին, որ նա նշանավոր է, որովհետև դարձավ փարավոն, մեռավ ու փառահեղ դամբարան ունեցավ: Մինչդեռ պատմությունը նույնիսկ չգիտի՝ ո՞ւմ որդին էր Թութանհամոնը, որ նախ Թութանհատոն անունն ուներ՝ Կիայի ու Ախետատոնի՞՝ Եգիպտոսի պատմության մեջ միակ փարավոնի, որ վերացրեց քրմերին ու մեկ աստված հաստատեց, թե՞ պալատական ճարտարապետի ու Նեֆերիտիտիի՞, որ Ախետատոնի կինն էր:

Դիտվել է՝ 3841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ