Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Սխալներ», որ կարող են ուղղվել

«Սխալներ», որ կարող են ուղղվել
10.06.2016 | 09:19

Որ այսօր մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի հերթական առաջնությունը, բոլորիս է հայտնի: Խաղերին կփորձենք անդրադառնալ հնարավորինս մանրամասն՝ բնականաբար ելնելով դրանց հանգուցային նշանակությունից, իսկ այժմ վիճակագրականի տեսքով մի փոքր ինֆորմացիա, որը, հարկավ, կհետաքրքրի մարզասերին:


Մինչև այժմ ֆուտբոլի պատմության մեջ չի եղել մի ֆուտբոլիստ, որ լինի Եվրոպայի եռակի չեմպիոն: Այդ «սխալը» կարող է ուղղվել, եթե Իսպանիայի ընտրանին հաղթի այս առաջնությունում: Այդ դեպքում միանգամից հինգ ֆուտբոլիստ կմտնի պատմություն: Նրանք են՝ Իկեր Կասիլյասը, Անդրես Ինիեստան, Սերխիո Ռամոսը, Դավիդ Սիլվան ու Սեսկ Ֆաբրեգասը: Ի դեպ, այս դեպքում կհամալրվի նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոնների թիվը, սակայն այս մանրամասնը շրջանցենք:


Նմանատիպ իրավիճակ է և թիմերի հարցում: Հին աշխարհամասն ունի Եվրոպայի եռակի չեմպիոններ, սակայն, այ, քառակի չկա: Այդ «սխալը» կարող են ուղղել նույն իսպանացիները: Սակայն նման հնարավորություն ունի նաև աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ընտրանին: Եթե ոսկուն տիրանան ֆրանսիացիները, նրանք կարող են իսպանացիների ու գերմանացիների պես դառնալ եռակի չեմպիոն, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսից հետո դառնալ երկրորդ մարդը, ով չեմպիոն է դարձել թե՛ խաղացողի, թե՛ մարզչի կարգավիճակով: Հիշեցնենք, որ Դեշամը եղել է «Ֆրանսիա-2000»-ի ավագը:
Ռեկորդի հեղինակ է դառնում նաև բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոխաիմ Լյովը: Նա միակն է, ով երեք անգամ եվրոպական առաջնություն է հանում երկրի ընտրանին:


Քրիշտիանու Ռոնալդուն կարող է միանգամից թարմացնել երկու ռեկորդ՝ ամենաշատ խաղերի մասնակցածի (այստեղ առաջատարները 16-ական հանդիպում անցկացրած Էդվին վան դեր Սաարն ու Լիլիան Տյուրամն են) ու ամենաշատ գոլերի հեղինակի (առաջատարի դափնին ինը գոլի հեղինակ Միշել Պլատինիինն է): Հարկ է նշել, որ սույն պարամետրերով Քրիշտիանուն ունի լուրջ մրցակիցներ: Առաջին կտրվածքով դա 14 խաղ անցկացրած Կասիլյասն է, երկրորդ կտրվածքով՝ Զլատան Իբրահիմովիչը (երկուսն էլ վեցական գոլի հեղինակ են):
Հնարավոր թարմացում կարելի է սպասել և առանձին վերցրած խաղում խփած գոլերի քանակի առումով: 1960 թ. Հարավսլավիա-Ֆրանսիա դիմակայության ժամանակ արձանագրվել է 5:4 հաշիվը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ