Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԵԽԽՎ օր երրորդ. Հայաստանի պատվիրակությունն առաջարկում է վերականգնել Թուրքիայի նկատմամբ մոնիտորինգը

ԵԽԽՎ օր երրորդ. Հայաստանի պատվիրակությունն առաջարկում է վերականգնել Թուրքիայի նկատմամբ մոնիտորինգը
22.06.2016 | 17:29

Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգից տեղեկացրեց երեկվա և այսօրվա կարևոր իրադարձությունների մասին.

«ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի երկրորդ օրվա օրակարգում քննարկվում էին մի շարք հարցեր, որոնցից հատկապես կկարևորեի Հունաստանում փախստականների հարցը: Մեր պատվիրակության անդամները ելույթներ էին պատրաստել, որովհետև մենք համարում ենք, որ եվրոպական ընտանիքի բոլոր խնդիրները նաև մեր խնդիրներն են: Այդպես մտածում և գործում են շատ պատվիրակներ ԵԽԽՎ-ում, որի պատճառով հաճախ շատերը ժամանակով սահմանափակված՝ չեն հասցնում խոսել: Բայց կա մի լավ հնարավորություն՝ բոլոր պատվիրակները, որ չեն հասցրել ելույթ ունենալ, կարող են ելույթների տեքստերը հանձնել քարտուղարությանը՝ վեհաժողովի փաստաթղթերի ՝ արձանագրությունների մեջ ներառելու համար: Այդպես եղավ երեկ, քանի որ փախստականների խնդիրը շատ զգայական խնդիր է ողջ Եվրոպայի համար, հերթագրվել էին 40-ից ավել պատվիրակներ, մեր պատգամավորներ Նաիրա Կարապետյանին և Միքայել Մելքումյանին ելույթի հերթը չհասավ, բայց նրանց ելույթները կզետեղվեն արձանագրությունների մեջ:

Օրը կարևոր էր նաև հանձնաժողովների նիստերով՝ հատկապես մոնիտորինգի հանձնաժողովում ընթանում էր եվրոպա-թուրքական ճակատամարտը Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ զեկույցի փոփոխությունների իմաստով: Արմեն Ռուստամյանը և ես ակտիվորեն մասնակցել ենք այս գործընթացին՝ ձևավորելով և հիմնավորելով մի շարք փոփոխություններ, որոնք դնում են ծառացած խնդիրները քաղաքական գործիքներով լուծելու հարցը և Թուրքիան մոնիտորինգի գործընթացին վերադարձնելու:


Նստաշրջանի երրորդ օրվա գլխավոր խնդիրը Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ զեկույցի քննարկումներն են, որին մասնակցելու համար գրանցվել են 60-ից ավելի պատվիրակներ: Մեր պատվիրակությունից շատ էական և առանցքային ելույթներով հանդես եկան Արմեն Ռուստամյանը ես և Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորների զգալի մասի կարծիքով՝ ինչքան էլ կարևոր է պայքարը ահաբեկչության դեմ, դա չպիտի իշխանությունը չարաշահելու հնարավորություն տա /Ն.Դիրանտոն, Ֆրանսիա/, չի կարելի ամեն ինչ պատճառաբանել ահաբեկչությամբ /Դ.Բակոյանիս, Հունաստան/, պետք է պահպանել դիրքորոշման հաստատունությունը /Մ.Մարտ, Նիդեռլանդներ/, պետության անվտանգությունը և հիմնական իրավունքները չպիտի իրար հակասեն /Ա.Հեռ, Շվեյցարիա/, իրավունքները չեն կարող ահաբեկչության գերին լինել /Զալիշչուկ, Ուկրաինա/ և այլն:

Զեկույցին ներկայացված են ավելի քան 50 փոփոխություններ, որոնք հիմնականում բաժանված են 2 խմբի՝ մի խումբը, որ ներկայացրել են թուրքական պատվիրակության անդամները, նպատակ ունենալով մեղմել կամ չեզոքացնել զեկույցի խիստ գնահատականները, 2-րդ խումբն առաջարկել են տարբեր երկրների պատվիրակներ, որ ապահովվի գնահատականների և քայլերի համարժեքությունը: Դրանց թվում առավել կարևոր են այն երեք առաջարկները, որոնց մասին խոսեցինք նաև մենք մեր ելույթներում՝ առաջարկում ենք վեհաժողովին կիրառել իր քաղաքական գլխավոր գործիքը՝ մոնիտորինգի գործընթացը, որը 12 տարի առաջ դուրս է եկել, բայց փաստորեն ժողովրդավարական առաջադիմություն չկա, այլ համատարած հետընթաց է»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այս պահին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը նիստ է գումարել, որի ընթացքում կորոշվի՝ վերականգնվո՞ւմ է Թուրքիայի նկատմամբ մոնիտորինգի գործընթացը, թե ոչ: Հարցին կանդրադառնա նաև լիագումար նիստը՝ քվեարկությամբ ընդունելով կամ մերժելով զեկույցում առաջարկվող փոփոխությունները:

Դիտվել է՝ 1530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ