Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թույլից էլ թույլը կա

Թույլից էլ թույլը կա
07.07.2016 | 23:12

Ի հաշիվ փոխարինման ելած երիտասարդ Վահան Բիչախչյանի գոլի, Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակին» հաջողվեց չեզոքացնել Գորիի «Դիլայի» խաղադաշտում կրած պարտության բացասական հաշվեկշիռն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ:

Ավելացված երեսուն րոպեն կողմերից ոչ մեկին հաջողություն չբերեց: Հետխաղյա տասնմեկմետրանոցներում առավել դիպուկ էին գյումրեցիները (4:1), ովքեր էլ նվաճեցին երկրորդ փուլում հանդես գալու ուղեգիր: Ցավոք նույնը չկարողացան անել «Փյունիկի» ֆուտբոլիստները: Ճիշտ է՝ նրանք սեփական դաշտում հաղթեցին Ջիբրալթարի «Եվրոպային» (2:1), սակայն հյուրընկալվելիս 2:0 հաշվով կրած պարտությունը երկրորդ փուլի ուղեգիր պարգևեց մրցակցին: Ասենք, որ «Եվրոպան» հայկական թիմերին բաժին հասած մրցակիցներից ամենաթույլն էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ