Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ի՞նչ սպասել Վարշավայում ՆԱՏՕ-ի սամմիթից

Ի՞նչ սպասել Վարշավայում ՆԱՏՕ-ի սամմիթից
08.07.2016 | 10:09

ՆԱՏՕ-ի ղեկավարներն այս շաբաթ Վարշավայում հավաքվում են մեծ անվստահության և աճող անկայունության ժամանակներում՝ The Financial Times-ում հիշեցնում է Միջազգային հարաբերությունների Չիկագոյի խորհրդի նախագահ, ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Իվո Դալդերը: Ռուսաստանը նորից ռազմական սպառնալիք է դարձել ալյանսի արևելյան սահմանների համար: Միգրանտների մեծ հոսքերը հասել են Եվրոպայի ափեր: Ահաբեկիչները գրոհում են մայր ցամաքի քաղաքների վրա: ԵՄ-ն բախվել է իր պատմության ամենամեծ ճգնաժամին Մեծ Բրիտանիայի հեռանալու պատճառով: Խաղադրույքները Վարշավայում բարձր են՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների համար, անվտանգության համար, տրանսատլանտյան հարաբերությունների համար:


Առաջինը և գլխավորը՝ ՆԱՏՕ-ի ղեկավարները կհաստատեն ռուսական ագրեսիայի առավել հուսալի կասեցման որոշումը՝ բալթյան երեք երկրներում և Լեհաստանում չորս մարտական գնդերի տեղակայման մասին՝ յուրաքանչյուրը հազար զինվոր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասաց, որ դա «կոլեկտիվ պաշտպանության ամենածանրակշիռ ամրապնդումն է սառը պատերազմի ավարտի ժամանակներից սկսած»:


Երկրորդ՝ ՆԱՏՕ-ն կարող է հայտարարել հարավից եկող սպառնալիքների դիմակայության նոր միջոցների մասին՝ խոսքն ահաբեկիչների մասին է և միգրացիոն մեծ հոսքերի: ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր, որ ենթարկվել է ահաբեկիչների գրոհին, ալյանսին կոչ չի արել գործողության մեջ դնել Կանոնադրության 5-րդ հոդվածը, թեպետ ահաբեկչությունները որոշակիորեն «զինված հարձակում» են: Այդ հոդվածի համաձայն՝ ՆԱՏՕ-ի մեկ երկրի վրա հարձակումը հավասարազոր է ամբողջ ալյանսի վրա հարձակման:


Վերջապես՝ Բրեկզիտի հետևանքով սամմիթում կքննարկվի ՆԱՏՕ-ի (որի անդամ Մեծ Բրիտանիան մնում է) փոխգործակցության խնդիրը ԵՄ-ի հետ: ՆԱՏՕ-ԵՄ համագործակցության ընդլայնման հարցը հեշտ չէ: Եվրոպական որոշ երկրներում, ԵՄ ղեկավարության մեջ վաղուց է հասունացել ԵՄ-ի անդամների միջև կապերն ամրապնդելու ցանկությունը՝ ընդհուպ եվրոպական բանակի ստեղծումը: Բրիտանիան դեմ է այդ ձգտումներին, բայց Բրեկզիտը թուլացնում է նրա ազդեցությունը: Եվրոպայի պաշտպանունակության տեսակետից ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն կարող են լրացնել միմյանց, ինչպես ցույց տվեցին ծովահենների դեմ գործողությունները Սոմալիի ափերի մոտ, խաղաղության աջակցությունը Կոսովոյում և մարդկանց առևտրի դեմ պայքարը Էգեյան ծովում:
Վարշավայում ալյանսի ղեկավարները հազիվ թե մանրամասնորեն քննարկեն ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդման նրբությունները: Սակայն Բրեկզիտը նորից շեշտեց համագործակցությունը կարգի բերելու կարևորությունը՝ միասնության և համատեղ ջանքերի ընդհանուր արդյունավետության բարձրացման ապահովման հաշվին: Վարշավայի սամմիթը բարենպաստ ժամանակներում է հրավիրվում: Այն պահին, երբ անհրաժեշտ է ցույց տալ, որ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրները առաջվա պես պատրաստ են պաշտպանելու ընդհանուր անվտանգությունը համատեղ ջանքերով ու համագործակցությամբ: Դիմադրություն ցույց տալով Ռուսաստանին, պատասխանելով հարավից եկող սպառնալիքին և ամրապնդելով ԵՄ-ի հետ կապերը, ՆԱՏՕ-ի ղեկավարները կարող են հաստատել այդ փորձությունն անցնելու իրենց պատրաստակամությունը:
Իվո ԴԱԼԴԵՐ, Financial Times


Հ.Գ. Իբր այս ամենը քիչ էր, Վարշավա են մեկնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը, որ նույնպես Վարշավայում է, հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է՝ ղարաբաղյան հակամարտության հարցը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկելու համար: Գուցե դա Արևմուտքի պատասխա՞նն է Սանկտ Պետերբուրգի սեպարատ հանդիպմանը՝ Փարիզից առաջ հաշիվը հավասարեցնելու նպատակով: Թեպետ երկու նախագահների հանդիպման անոնս որևէ կողմից չի եղել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ