Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Կոնտեն հիանալի հիմք է ստեղծել ինձ համար»

«Կոնտեն հիանալի հիմք է ստեղծել ինձ համար»
22.07.2016 | 01:23

Անկախ այն բանից, թե Եվրոպայի առաջնությունում ինչ արդյունք ցույց կտար ֆուտբոլի Իտալիայի ազգային ընտրանին, պարզ էր, որ Անտոնիո Կոնտեն հեռանալու է ու գլխավորելու է անգլիական «Չելսին»: Այս հենքի վրա, բնականաբար, երկրի ֆուտբոլի ֆեդերացիան պիտի կողմնորոշվեր նոր գլխավորի հարցում: Ընտրությունն արդեն կայացել է, հավաքականը գլխավորելու է Ջանպիերո Վենտուրան, ում հետ կնքվել է երկամյա համագործակցության պայմանագիր:


«Ես երջանիկ եմ ու հպարտ, որ ինձ վստահվել է գլխավորել աշխարհի լավագույն հավաքականներից մեկը: Բացի այդ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Անտոնիո Կոնտեին, ով հիանալի հիմք է ստեղծել ինձ համար»,- ասել է նորանշանակ մարզիչը:
Տեղեկացնենք, որ Իտալիայի ազգայինը Վենտուրայի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի մեկին: Մրցակիցն է լինելու Ֆրանսիայի ընտրանին՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնը: Ահա այսպիսի մեկնարկ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ