ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱՄՆ դեսպանատուն․ Փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն ընդունելի միջոցներ չեն

ԱՄՆ դեսպանատուն․ Փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն ընդունելի միջոցներ չեն
29.07.2016 | 23:45

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը վերահաստատում է առավելագույն զսպվածություն հանդես բերելու, օրենքի սահմաններում գործելու ու իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու կոչն՝ ուղղված բոլոր կողմերին, ասված է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:


«Մենք խորապես մտահոգ ենք պատանդների հետ կապված շարունակվող իրավիճակով և կոչ ենք անում անհապաղ, անվնաս ու առանց պայմաններ առաջ քաշելու ազատ արձակել չորեքշաբթի օրվանից գերված բուժաշխատողներին, ու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Էրեբունու ոստիկանական տարածքից», - նշված է հաղորդագրությունում: «Վերահաստատում ենք, որ Հայաստանում տևական քաղաքական փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն րնդունելի միջոցներ չեն»:


ԱՄՆ դեսպանատունն անդրադարձել է նաև իրավապահների գործողություններին՝ նշելով. «ՀՀ կառավարությանը և ուժային կառույցներին հորդորում ենք կարգը պահպանել այնպես, որ ապահովված լինեն Հայաստանի ԲՈԼՈՐ քաղաքացիների ազատ արտահայտվելու ու խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները և երաշխավորված լինի, որ ոստիկանության կողմից բերման ենթարկված բոլոր անձանց հանդեպ լինի արդարացի վերաբերմունք ու ապահովվեն օրենքով նախատեսված պատշաճ իրավական գործընթացներ»:

Դիտվել է՝ 6562

Մեկնաբանություններ