ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ազատ դեմոկրատներ»-ը խստորեն դատապարտում են ոստիկանական բռնություններն անզեն քաղաքացիների նկատմամբ

«Ազատ դեմոկրատներ»-ը խստորեն դատապարտում են ոստիկանական բռնություններն անզեն քաղաքացիների նկատմամբ
31.07.2016 | 10:32

Կուսակցության հայտարարության մեջ ասվում է.


«Երեկ՝ հուլիսի 29-ի երեկոյան, ինչպես նաև դրան նախորդած օրերին, ՀՀ ոստիկանությունը գործադրել է անհամաչափ ուժ և ակնհայտ բռնություն իրենց բողոքի ձայնն արտահայտող խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այս ընթացքում նաև անօրինական կերպով ոստիկանական բաժիններ բերման են ենթարկել քաղաքացիներին՝ սահմանափակելով նրանց հիմնարար իրավունքները:
Ոստիկանությունն անզեն քաղաքացիների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ և լուսաձայնային պայթուցիկներ, անխնա ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին և ակցիաները լուսաբանող լրագրողներին՝ նրանց նկատմամբ իրականացնելով անթույլատրելի պատժիչ միջոցներ և պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ:


Մենք դատապարտում ենք անզեն քաղաքացիների և իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ հատուկ միջոցների կիրառումը և բռնությամբ ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելը:
Ակնհայտ հանցավոր գործելաոճ ենք համարում ոստիկանության բացահայտ թողտվությամբ և աջակցությամբ քաղաքացիական հագուստով անձանց խմբերի սադրիչ և անմարդկային գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնք հստակ երևում են նաև տեսագրություններում:


Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի ապակայունացումը և արյունահեղությունը կարող է բերել անդառնալի հետևանքների ՀՀ թե՛ ներքին և թե՛ արտաքին կյանքի համար և այդ ամենի ողջ պատասխանատվություն կրում է իշխանությունը:
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնություն գործադրելուց, ժամ առաջ վերջ դնել բռնություններին և առաջացած ճգնաժամը լուծել բացառապես քաղաքական ճանապարհով՝ բանակցություններով և խաղաղ միջոցներով:
Պահանջում ենք իրականացնել անաչառ հետաքննություն՝ պարզելու խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններն իրականացնողներին, այդ թվում քաղաքացիական հագուստով ակնհայտ սադրիչ և բռնի գործողություններ իրականացրած անձանց ինքնությունը: Ապահովել հասարակական թափանցիկ վերահսկողություն իրավական ողջ գործընթացի նկատմամբ, ինչպես նաև Ազգային ժողովում ստեղծել այս դեպքերը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով:
Ակնհայտ է, որ իշխանությունների նման գործելակերպը չի նպաստում ՀՀ ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծմանը՝ հատկապես ՀՀ և ԼՂՀ անվտանգության երաշխիքների ապահովմանը, հարված է հասցնում առանց այն էլ արժեզրկված պետական և քաղաքական ինստիտուտների կայացման գործընթացին, էլ ավելի է խորացնում երկրում առկա ճգնաժամը, թուլացնում պետության ներքին դիմադրողականությունը՝ բազմապատկելով ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարման հնարավորությունները:

Դիտվել է՝ 6951

Մեկնաբանություններ