ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արցախի անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են և ենթակա չեն սակարկության

Արցախի անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են և ենթակա չեն սակարկության
02.09.2016 | 13:00

Սեպտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն ՝ նվիրված Արցախի Հանրապետության 25-ամյակին: ԼՂՀ նապագահն ընդունելության ժամանակ ասել է, որ Արցախի Հանրապետության հռչակումը կարևոր ու շրջադարձային իրադարձություն էր, որը նոր ու փառահեղ էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ:


«Արցախի Հանրապետության կայացումը ողջ հայ ժողովրդի ընդհանուր ձեռքբերումն է, նրա մեծագույն հաղթանակներից մեկը: Նրա անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են և ենթակա չեն շահարկումների ու սակարկության: Մեզ համար չկա վերադարձ անցյալին: Յուրաքանչյուր նման փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով և դատապարտված է ձախողման: Մենք նայում ենք միայն դեպի ապագան, որը մեր ժողովրդի և պետության համար անպայման լինելու է պայծառ ու լուսավոր»,- ընդգծել է նա:

Ընդունելությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից, հյուրեր արտերկրից:

Դիտվել է՝ 2630

Մեկնաբանություններ