Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Շնորհավորում ենք

Շնորհավորում ենք
20.09.2016 | 00:01

Անցած կիրակի Արարատի մարզի Այգեստան գյուղում գյուղապետի ընտրություններ էին, որոնք ավարտվեցին մեր թերթի վաղեմի բարեկամ և հեղինակ, նախկին դատախազ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ համոզիչ հաղթանակով:


Շնորհավորում ենք նորընտիր գյուղապետին, մաղթում բեղմնավոր ու երկրաշեն գործունեություն՝ ի բարօրություն հարազատ գյուղի և համագյուղացիների:


«Իրատես»-ի խմբագրակազմ

Դիտվել է՝ 5167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ