Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առանց Մխիթարյանի

Առանց Մխիթարյանի
30.09.2016 | 09:55

Երեկ մեկնարկեցին Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները: Առանձնացնենք դիմակայություններից մի քանիսը: Միրչա Լուչեսկուի «Զենիթը» կհյուրընկալի նիդերլանդական «Ալկմարին», «Կրասնոդարը»՝ «Նիցցային», «Շախտյորը»՝ «Բրագային», «Սենտ Էտիենը»՝ «Անդերլեխտին», «Ստյաուան»՝ «Վիլյառեալին»:

Հայ ֆուտբոլասերի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում «Մանչեստր Յունայթեդ»-«Զարյա» դիմակայությունը: Թեպետ Հայաստանի ազգայինի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքներից, այդուհանդերձ խաղին չի մասնակցի:

Պատճառը թիմի գլխավոր մարզիչ Մոուրինյոն է, ով կարծում է, որ մեր ֆուտբոլիստը լիովին պատրաստ չէ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ