Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մասնագիտությունը ընտրում են 4-րդ և 5-րդ կուրսերում»

«Մասնագիտությունը ընտրում են 4-րդ և 5-րդ կուրսերում»
10.10.2016 | 13:53

Ամռանը հանրապետության կրթական համակարգում նորամուտն ազդարարեց ՀԱՅՔ ամբողջագիտական ոչ ֆորմալ կրթության համահայկական համալսարանը: «Իրատեսն» անդրադարձավ նորամուտին:

Որպեսզի պարզեմ, թե ինչ վիճակում են գործերը նորարար ՀԱՅՔ համալսարանում, կրկին հանդիպեցի նրա ռեկտոր Արմեն Նալբանդյանի հետ:

«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Ի ՄԻ ԵՆ ԵԿԵԼ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԱՇԽԱՐՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԿՐՈՂ ՄԱՐԴԻԿ»


-ՈՒսումնական տարին, կարելի է պնդել, արդեն տարերքի մեջ է: Ձեր ղեկավարած համալսարանի ոչ ֆորմալ և ամբողջագիտական կրթաձևը ընկալվե՞ց դասախոսական հանրության կողմից:
-Դասախոսական կազմը գրեթե ամբողջապես համալրված է, շուրջ 80 դասախոսներ են այսօր հավակնում մեզ հետ հիմնարար համագործակցության: ՀԱՅՔ համալսարանի շուրջ ի մի են եկել միևնույն աշխարհայեցողության կրող մարդիկ: Նրանց կողմից շատ ուշագրավ առաջարկներ ենք արձանագրել, որոնք անհնար էր իրականացնել ավանդական կրթահամակարգում, քանզի պետական ծրագրերում դրանք չկային: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ուսանողների ընտրությանը զուգընթաց, մենք պարբերական գիտաժողովներ ենք անցկացնում:
-Գիտաժողովների նպատակը և հեռանկարները:
-Նպատակն է՝ փոխադարձաբար ճանաչել միմյանց, ավելի խոր ընկալել մեր ներկայացրած կրթահամակարգի առանցքային հիմնադրույթները: Գիտաժողովներում կարմիր գծով անցնում է շատ կարևոր մի գաղափար՝ այս կրթակարգը յուրաքանչյուր դասախոսի տալիս է ստեղծագործական ինքնաբացահայտման մեծ հնարավորություն:
Սեպտեմբեր ամսին դասախոսական աշխատանքի յուրաքանչյուր հավակնորդ հանդես եկավ «Ոչ ֆորմալ կրթությունը և նրա առանձնահատկությունները» թեմայի շուրջ անհատական առաջարկներով, ինչը բավականին հետաքրքիր հեռանկարներ է ուրվագծում: Օրինակ, առաջարկ է հրապարակ իջել՝ ստեղծել մեղվագիտության ուսումնասիրության առարկա: Եվ այն հնչել է բնագավառի գիտակ ու նվիրյալ մարդկանց կողմից:

«ՀԱՅՔԵՑԻՆ ՀԱՅՆ Է, ՈՐԸ ՊԻՏԻ ԱՊՐԻ ԱՍՏՎԱԾԱԲԱՐՈ ԿՅԱՆՔՈՎ»


-Համալսարանը «Հանուն հայրենիքի, հանուն Հայքի համահայկական շարժում» ՀԿ-ի հենքի վրա է ստեղծվել, որը դավանում է արիաքրիստոնեություն:
-Սա ոչ թե ուղղակի համալսարան է կամ կրթօջախ: Այն հայ հատկությանը (հենց հատկությանը, ոչ թե հանրությանը) պետք է փոխադրի այլ չափման տիրույթ: Այո, Հայքի բնակիչները ի բնե արիաքրիստոնյաներ են և նրանք պետք է կառուցեն ՀԱՅՔ աշխարհը: Մեր նպատակներն իրականացվում են հենվելով ներզգացողության և տիեզերքի հետ հաղորդակցության վրա: Մենք այսօր կրթում ենք մի սերունդ, որը կառուցելու է հայ տեսակին հարիր հայկական պետականությունը, որը բնավ չի սահմանափակվում ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ներկա տարածքներով, քանզի հայկական պետականությունը կառուցվելու է Հայք աշխարհի սահմաններում, հայքեցու ձեռքով և արարման ձիրքով:
-Հայքեցին ո՞վ է...
-Հայքեցին հայն է, որը պետք է ապրի աստվածաբարո կյանքով (հիշենք մեր պատմության «բարեպաշտ արքաների» ժամանակաշրջանը): Հայքեցին պետք է արմատական անցում կատարի «հոմոսապիենսի» տեսակից դեպի «թեոսափիենսի» տեսակ: (Մենք այս սերունդն ենք կրթում): Այսօր շատերն անգամ սովորական մարդավայել կյանքով չեն կարողանում ապրել: Հայքեցին միշտ է ապրել աստվածահարգ կյանքով, բայց երբեմն շեղվել է, փորձել է ապրել, այսպես ասած, «մարդավարի» և մենք հսկայական կորուստներ ենք ունեցել:

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ը ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ՓՈՒԼՆ Է»


-Պարոն Նալբանդյան, շատ ուշագրավ խնդիր եք շոշափում: Սակայն ավարտենք մեր զրույցը համալսարանի ներկայացմամբ: Ի՞նչ եք Դուք առաջարկում, ի՞նչ ֆակուլտետներ են գործելու:
-Աշխարհայեցողության ֆակուլտետ, որը ներառում է՝ աստվածաբանություն, փիլիսոփայություն, սոցիոլոգիա, բուսագիտություն, դիվանագիտություն, ազգագրություն, հայագիտություն և այլ առարկաներ՝ առողջագիտության ֆակուլտետ (բաղկացած է՝ մեղվագիտություն, բուսագիտություն և սննդագիտություն առարկաներից), այնուհետև նշեմ կառավարման արվեստի, կինոարվեստի, կերպարվեստի, բեմարվեստի, լրագրողական արվեստի և հայկական մարտարվեստի ֆակուլտետները: Հայկական մարտարվեստն ուսուցանելու է «Գևորգ Գևորգյան» հայկական մարտարվեստի տեսահանող և նյութականացնող, ազատամարտի վետերան Գևորգ Գևորգյանը: Ի դեպ, հայկական մարտարվեստ ուսանելու համար Հայաստան են գալիս արևելյան մարտարվեստի շատ նշանավոր ներկայացուցիչներ:
-Դասերն սկսվել են, ընթացքն ինչպես է:
-Բավականին կանոնակարգված: Հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը «Վարպետաց դասերի» փուլն է, դիմորդները ծանոթանում են կրթահամակարգի նրբություններին և առանձնահատկություններին, հետո միայն որոշում, դառնում են ՀԱՅՔ համալսարանի ուսանող, թե այլ ընտրություն են կատարում: Նշեմ ևս մի առանձնահատկություն, անկախ մասնագիտության նախընտրությունից մեր ուսանողները 1-3 կուրսերում կուսումնասիրեն հավասարապես համալսարանի բոլոր կրթական ոլորտները և վերջնականապես կողմնորոշվելով կընտրեն բուն մասնագիտությունը և կխորանան դրանցում արդեն 4-րդ և 5-րդ կուրսերում:


Հարցազրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ