Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Շիրակը» մնում է առաջատար

«Շիրակը» մնում է առաջատար
18.10.2016 | 11:00

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացել են ութերորդ տուրի հանդիպումները: Առաջատարը՝ Գյումրու «Շիրակը», արտագնայում ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել երկրի գործող չեմպիոն «Ալաշկերտի» հետ ու տասնութ միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթանակ են գրանցել «Գանձասար-Կապանն» ու «Փյունիկը»՝ նույն 4:0 հաշվով պարտության մատնելով «Բանանցին» ու «Արարատին»: Տասնվեց միավորով «Ալաշկերտը» երկրորդ հորիզոնականում է, երրորդում տասներեք միավոր ունեցող «Գանձասար-Կապանն» է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ