Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Պենտագոնը Մոսուլի ճակատամարտը համարում է ԴԱԻՇ-ի դեմ արշավի վճռական պահ

Պենտագոնը Մոսուլի ճակատամարտը համարում է ԴԱԻՇ-ի դեմ արշավի վճռական պահ
18.10.2016 | 11:37

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման Իրաքում սկսվող գործողությունը համարում է խմբավորման դեմ պայքարում վճռական պահ:

«Դա վճռական պահ է ԴԱԻՇ-ի դեմ արշավում»,- հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը: Նա նշել է, որ Իրաքի ուժերը հարձակողական գործողություններ են մղում «գրաֆիկից առաջ անցնելով»: Նրանք հասնում են առաջադրված նպատակներին»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 1772

Մեկնաբանություններ